Թուրքիայի Էրզրում քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության հերթական մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչ, 57 կգ քաշային Ալեն Ստեփանյանը կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց։
Ալեն Ստեփանյանը մրցեց Շոտլանդիայի ներկայացուցիչ Օսկար Ստիլի հետ ու հաղթեց 5-0 հաշվով։
Ստեփանյանը 6-րդ մեդալն ապահովեց Հայաստանի հավաքականի համար։ Մինչև այդ նման հաջողություն էին գրանցել 75 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը, 50 կգ քաշային Վահրամ Դովլաթբեկյանը, 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը, 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը և 66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը, որոնք դուրս էին եկել կիսաեզրափակիչ ու ապահովել առնվազն բրոնզե մեդալ:
Եվրոպայի պատանեկան առաջնությանը Հայաստանը ներկայացնում են 15 տղա և 5 աղջիկ:
Տղաների հավաքականի կազմը
Վահրամ Դովլաթբեկյան (40 կգ), Էրիկ Ապերյան (42 կգ), Սարգիս Թառլոյան (44 կգ), Հայկ Հովսեփյան (46 կգ), Արսեն Դարբինյան (48 կգ), Տիգրան Հովսեփյան (50 կգ), Մարտին Սահակյան (52 կգ), Ալեքս Պետրոսյան (54 կգ), Ալեն Ստեփանյան (57 կգ), Արտյոմ Ստեփանյան (60 կգ), Գագիկ Խաչատուրյան (63 կգ), Սամվել Սիրամարգյան (66 կգ), Հրաչ Խաչատրյան (70 կգ), Հայկ Ղահրամանյան (75 կգ), Րաֆֆի Խաչատրյան (80 կգ):
Աղջիկների հավաքականի կազմը
Լիաննա Ժամհարյան (38 կգ), Անի Մխիթարյան (40 կգ), Համեստ Աֆրիկյան (42 կգ), Անահիտ Հարությունյան (44 կգ), Էլեն Պապյան (54 կգ):


