Կամերունցի ֆուտբոլիստ Հաջի Մուստաֆան վերադարձել է Երևանի «Արարատ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
21-ամյա Մուստաֆան նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել էր բելգիական «Բևերենում», մասնակցել 20 խաղի և խփել մեկ գոլ:
Մինչև այդ Մուստաֆան «Արարատի» կազմում մասնակցել էր 42 խաղի և խփել չորս գոլ:


