Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայի առաջին և երկրորդ փուլերի վիճակահանությունը, որտեղ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկի» մինչև 18 տարեկանների թիմն ընդգրկված էր ներքին չեմպիոնների ուղում:
Վիճակահանության արդյունքում «Փյունիկի» մինչև 18 տարեկանների թիմին բաժին է հասել ֆրանսիական «Նանտը»:
Առաջին հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Նանտում, պատասխան խաղը՝ հոկտեմբերի 5-ին Երևանում։
Այս զույգի հաղթողը 2-րդ փուլում կհանդիպի «Մյոլդե» (Նորվեգիա) - «Հիբերնիան» (Շոտլանդիա) զույգի հաղթողի հետ։ Խաղերը կկայանան հոկտեմբերի 26-ին և նոյեմբերի 2-ին։


