Logo

US Open. Տղամարդկանց մենախաղի եզրափակիչի մասնակիցները (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
10:54 / 10.09.2022Թենիս
null

Նյու-Յորքում ավարտին մոտեցող թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության տղամարդկանց մենախաղում հայտնի են եզրափակիչի մասնակիցները:

Եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել է նորվեգացի Կասպեր Ռուդը (աշխարհի 7-րդ ռակետ), որը կիսաեզրափակիչում  7:6 (7:5), 6:2, 5:7, 6:2 հաշվով հաղթել է Ռուաստանի ներկայացուցիչ Կարեն Կաչանովին (31): Հանդիպումը տևել է 3 ժամ 1 րոպե:

Եզրափակիչի երկրորդ ուղեգրի համար պայքարում իսպանացի Կառլոս Ալկարասը (4) 6:7 (6:8), 6:3, 6:1, 6:7 (5:7), 6:3 հաշվով պարտության է մատնել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆրենսիս Տիաֆոյին (26): Հանդիպումը տևել է 4 ժամ 19 րոպե:

Կասպեր Ռուդ - Կառլոս Ալկարաս եզրափակիչը կայանալու է սեպտեմբերի 12-ին: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով կեսգիշերին:

US Open-ի մրցանակային հիմնադրամը 60,1 միլիոն դոլար է: Մրցաշարի գործող հաղթողը ռուս թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Դանիիլ Մեդվեդևն է, որը 1/8 եզրափակիչում պարտվել էր Ավստրալիայի ներկայացուցիչ Նիկ Կիրյոսին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա