Logo

«Ինձ ոչինչ չի մնացել. Էրդողանը վերցրեց ամեն ինչ». Շուքյուրն ԱՄՆ-ում վարորդ է աշխատում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:47 / 26.01.2022ՍՊՈՐՏ
Haqan Shuqyur

Թուրքական ֆուտբոլի լեգենդ, Թուրքիայի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Հաքան Շուքյուրն ԱՄՆ-ում Uber-ի վարորդ է աշխատում՝ հաղորդում է Welt am Sonntag-ը:

Շուքյուրը մինչև 2016 թվականը հանդիսացել է «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ, որը մինչև օրս ղեկավարում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: 2016 թվականին իշխանությունները Հաքանին մեղադրել են ռազմական հեղաշրջման փորձին առնչություն ունենալու համար: Նախկին ֆուտբոլիստն այդ ժամանակ փախել է երկրից, իսկ իշխանությունները նրա նկատմամբ հետախուզում են հայտարարել՝ բռնազավթելով ամբողջ ունեցվածքը: 

«Ես տեղափոխվեցի Միացյալ Նահանգներ՝ սկզբում սրճարան տնօրինելով Կալիֆորնիայում, բայց այնտեղ անընդհատ տարօրինակ մարդիկ էին մտնում»,-  Շուքյուրը գերմանական Welt am Sonntag լրատվամիջոցին հայտնել էր դեռ 2020 թվականին:

«Հիմա ես մեքենա եմ վարում Uber-ի համար և գրքեր վաճառում: Թվում է, թե ոչ ոք ի վիճակի չէ բացատրել, թե որն էր իմ դերն այդ հեղաշրջման փորձի մեջ, ես երբեք անօրինական բան չեմ արել, ես դավաճան կամ ահաբեկիչ չեմ։

Ինձ ոչինչ չի մնացել. Էրդողանը վերցրեց ամեն ինչ՝ ազատություն, խոսքի ազատություն և աշխատանքի իրավունք»,- ավելացրել է նախկին ֆուտբոլիստը:

Հավելենք՝ Շուքյուրն աշխարհի 2002 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա