Մարոկկոյի ազգային հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» հարձակողական ոճի կիսապաշտպան Հակիմ Զիեշը մոտ է կարիերան Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ում շարունակելուն, հայտնում է L’Equipe-ը:
29-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ Լոնդոնից ու պատրաստ է ՊՍԺ տեղափոխությանը: Ակումբերի միջև բանակցությունները հաջող են ընթանում:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Զիեշն անցկացրել է 10 խաղ ու կատարել 1 գոլային փոխանցում: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո:


