Logo

Հակոբ Բերբերյանը պարգևատրվել է ՀՖՖ մեդալով

16:26 / 01.02.2024Ֆուտբոլ
null

ՀՖՖ հանրահայտ լուսանկարիչ Հակոբ Բերբերյանը փետրվարի 1-ին նշում է ծննդյան 70-ամյակը։

Այդ կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը որոշել էր անակնկալ մատուցել անվանի լուսանկարչին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Հակոբ Բերբերյանին նվիրել է անվանական մարզաշապիկ, իսկ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հայկական ֆուտբոլի լուսաբանման գործում անգնահատելի ներդրման համար հոբելյարին պարգևատրել է ՀՖՖ մեդալով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ