Logo

Հայաստանի հավաքականում խաղացած ֆուտբոլիստը միացել է «Վանին»

19:15 / 15.02.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Արարատ-Արմենիայի» պաշտպան Հակոբ Հակոբյանը տեղափոխվել է Չարենցավանի «Վան», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

26-ամյա պաշտպանը մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը վարձավճարով կխաղա մարզային ակումբի կազմում: Հակոբյանը 2022 թվականի հուլիսից էր խաղում «Արարատ-Արմենիայում»: Պաշտպանը Վարդան Մինասյանի գլխավորած թիմի կազմում 2023/2024 մրցաշրջանում մասնակցել է 12 հանդիպման:

Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը չորս խաղ է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

Ֆոտո՝ «Վանի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ