Logo

Հակոբ Մկրտչյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ փոխչեմպիոն

23:47 / 18.02.2024Ծանրամարտ
null

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 96 կգ քաշային կարգի պայքարը մեդալառատ էր Հայաստանի ներկայացուցիչների համար:

Հակոբ Մկրտչյանը երկամարտի 375 կգ (166+209 կգ) արդյունքով դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, իսկ Դավիթ Հովհաննիսյանն արժանացավ արծաթե մեդալի։

26-ամյա Մկրտչյանը լավագույնն էր նաև հրում վարժությունում, իսկ պոկում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում գրանցեց 374 կգ (169+205 կգ) արդյունք՝ դառնալով փոխչեմպիոն: Հայ ծանրորդը մեկական փոքր ոսկե մեդալ և արծաթե մեդալներ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում:

Հիշեցնենք, որ նախորդ մրցումային օրերին հայ ծանրորդներից Եվրոպայի չեմպիոն էին դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Գոռ Սահակյանը (67 կգ), բրոնզե մեդալ էր նվաճել Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ),  Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) զբաղեցրել էր 5-րդ, Իզաբելլա Յայլյանը (55 կգ)` 7-րդ, իսկ Լիանա Գյուրջյանը (81 կգ)` 4-րդ տեղը:

Փետրվարի 19-ին մրցահարթակում կլինի Հայաստանի միանգամից 5 ներկայացուցիչ՝ Գարիկ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը (երկուսն էլ՝ 102 կգ), Պետրոս Պետրոսյանը (109 կգ), Տաթև Հակոբյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ