Logo

Արթուր Դավթյանն ու Հակոբ Սերոբյանն ամփոփել են տարին

15:42 / 27.12.2024Մարմնամարզություն
null

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ու Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել են ավարտին մոտեցող տարին:

«Տարին լավ անցավ մեզ համար, բայց կարող էր ավելի լավը լինել: Լավ էր, որովհետև դեռ տեղ ունենք ավելացնելու: Մենք բարձրացրել ենք նշաձողը, ի դեպ, մենք ենք մեր նշաձողը սահմանում: Հատուկ պահանջներ չկան, քանի որ պայմաններ չկան, որպեսզի ինչ-որ պահանջներ լինեն:

Ինչ-որ բան չստացվեց. խոսքն Օլիմպիական խաղերի մասին է: Մենք կարող էինք ոսկե մեդալ նվաճել: Չունեինք արծաթե մեդալ, դա էլ ունեցանք: Բրոնզ, հիմա էլ արծաթ: Եթե ուշադրություն եք դարձրել, ապա մենք աստիճանաբար ենք գնում վերև: Լավ է լինելու»,- նշել է Հակոբ Սերոբյանը:

Արթուր Դավթյանը նույնպես գոհ էր անցնող տարվանից:

«Մի կողմից ուախ էի, որ մեդալ եմ նվաճել, որովհետև հնարավոր է, որ չնվաճեի այդ մեդալը, մյուս կողմից էլ տխուր էի, որովհետև ամեն ինչ արել էի ոսկե մեդալի արժանանալու համար: Ես առավելագույնն եմ արել, սակայն մրցավարներն այդպիսի որոշում կայացրին: Այո՛ կատարյալ չէի, բայց երբ գնահատում ես կատարած աշխատանքդ և հետո տեսնում ես, թե ինչ է արել մրցակիցդ, իհարկե, տխրում ես»,- ասել է 32-ամյա մարզմնամարզիկը:

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անցկացրած «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթում Հակոբ Սերոբյանը ճանաչվել էր լավագույն մարզիչ, իսկ Արթուր Դավթյանն Արթուր Ալեքսանյանի և Վարազդատ Լալայանի հետ՝ լավագույն մարզիկ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ