Logo

«Հալանդն ավելի լավ ֆուտբոլիստ է». Վան Բաստենի համարձակ հայտարարությունը

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 23.02.2021ՍՊՈՐՏ
erling haaland 1 - «Հալանդն ավելի լավ ֆուտբոլիստ է». Վան Բաստենի համարձակ հայտարարությունը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:21

-

-

«Ոսկե գնդակի» եռակի մրցանակակիր Մարկո վան Բաստենը հայտարարել է, որ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդին ավելի բարձր է դասում, քան «Բավարիայի» ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկուն:

«Հալանդը կարող է խաղադաշտում ավելին անել, քան շատերը կարծում են: Նա յուրահատուկ ֆուտբոլիստ է:

Էրլինգը շատ խելացի է: Նա լավ տեխնիկա ունի և շատ գոլեր է խփում: Բայց նաև տեսնում եմ, թե նա ինչպես է փոխանցումներ կատարում և գեղեցիկ կոմբինացիաների մասնակցում:

Հալանդը կդառնա «նոր Լևանդովսկի՞»: Կարծում եմ՝ նա լեհից ավելի լավ ֆուտբոլիստ է»,- Ziggo Sport-ի հետ զրույցում ասել է հոլանդացին:

Լևանդովսկին ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել է 2020 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ