Logo

Հալանդը գաղտնի պայմանավորվածություն ունի «Բորուսիայի» հետ՝ իր տրանսֆերի հետ կապված

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 07.11.2020ՍՊՈՐՏ
GettyImages 1229462265 - Հալանդը գաղտնի պայմանավորվածություն ունի «Բորուսիայի» հետ՝ իր տրանսֆերի հետ կապված
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:23

-

-

Ինչպես տեղեկացնում է AS պարբերականը, «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդն իր պայմանագրում հրաժարագին չունի սահմանված:

Աղբյուրի փոխանցմամբ, սակայն, ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան իր հաճախորդի՝ 2020-ի հունվարին կայացած տրանսֆերի ժամանակ գաղտնի՝ բանավոր համաձայնության է հասել դորտմունդյան ակումբի հետ, որ 2022 թվականին «մեղուները» հեշտությամբ բաց թողնեն Հալանդին, եթե 20-ամյա հարձակվողն այդպես ցանկանա:

Հիշեցնենք, որ Հալանդին ցանկանում են գնել «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բավարիան»: Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 80 միլիոն եվրո:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ