Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը և ամերիկացի Ալեքս Միքելսենը հաղթանակով սկսեցին պայքարը Հալեի ATP-500 կարգի մրցաշարի զուգախաղում:
Խաչանով-Միքելսեն զույգը հաղթեց իտալացիներ Յանիկ Սիներին և Լորենցո Սոնյեգոյին` 2-6, 7-5, 1-0 (10-3):
Խաչանովն ու Միքելսենը քառորդ եզրափակիչում կմրցեն Կևին Կրավից/Թիմ Պյաց (երկուսն էլ՝ Գերմանիա) - Անդրե Գորանսոն (Շվեդիա)/Սեմ Վերբեկ (Նիդերլանդներ) դիմակայության հաղթողի դեմ: