Logo

«Համառության պատմություն». ՄՕԿ-ը հիշեցրել է Արթուր Դավթյանի օլիմպիական ուղին

19:39 / 26.06.2025Մարմնամարզություն
null

Միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական էջը տեսանյութ է հրապարակել` հիշեցնելով սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանի օլիմպիական ուղին:

«Համառության պատմություն:

Պատմություն կերտելով իր երկրի համար և ապացուցելով, որ համբերությունը գլխավորն է:

Արթուր Դավթյանից պահանջվեցին երեք Օլիմպիական խաղեր՝ սպորտային ​​մարմնամարզությունում Հայաստանի համար առաջին օլիմպիական մեդալը նվաճելու համար, իսկ չորրորդում՝ Փարիզ-2024-ում, նա բրոնզից անցավ արծաթե մեդալի։

Կհանդիպե՞նք Լոս Անջելես-2028-ում, Արթուր»,- գրված է ՄՕԿ-ի հրապարակման մեջ:

Հիշեցնենք, որ Դավթյանը նաև աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի առաջնությունների եռակի ոսկե մեդալակիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ