Ավստրալուհի Ջեսիկա Հալը համաշխարհային ռեկորդ է սահմանել կանանց 2000 մետր վազքում:
Մոնակոյում ընթացող «Ադամանդե լիգայի» հերթական փուլում Հալը մրցատարածությունը հաղթահարել է 5 րոպե 19,70 վայրկյանում։
Նախորդ ռեկորդը պատկանում էր Բուրունդին ներկայացնող վազորդ Ֆրանսին Նիյոնսաբային, որը 2021 թվականի սեպտեմբերի 14-ին 2000 մետր մրցատարածությունն անցել էր 5 րոպե 21,56 վայրկյանում:


