Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը չկարողացավ մրցանակային տեղ գրավել Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում ավարտված մինչև 16 տարեկանների Համաշխարհային օլիմպիադայում։
Վերջին՝ 9-րդ տուրում հայ շախմատիստները 0,5-3,5 հաշվով պարտվեցին Ղազախստանի առաջին թիմին ու 12 միավորով զբաղեցրին 7-րդ տեղը։
Չեմպիոնի տիտղոսը նվաճեց Չինաստանի հավաքականը, որը վաստակեց 17 միավոր։ Չինացիները չհաղթեցին միայն մեկ մրցամարտում՝ 7-րդ տուրում ոչ-ոքի գրանցելով Հայաստանի հավաքականի հետ։ 15 միավորով երկրորդ տեղը գրավեց Թուրքիան, իսկ բրոնզե մեդալները բաժին հասան Հունաստանի թիմին՝ 13 միավոր։
Հիշեցնենք, որ նախորդ 8 մրցամարտերում Հայաստանի թիմը հաղթել էր Ճապոնիային (4-0), Անգլիային (3,5-0,5), Սլովակիային (3-1), Նիդերլանդներին (3-1), Հունգարիային (2,5-0,5), պարտվել Թուրքիայի հավաքականին, ոչ-ոքի խաղացել Չինաստանի ու Ադրբեջանի հետ։
Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված էին Ռոբերտ Փիլիպոսյանը, Էրիկ Գասպարյանը, Բենիկ Ագասարովը և Նվարդ Հայրապետյանը:


