Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում ավարտին մոտեցող մինչև 16 տարեկանների Համաշխարհային օլիմպիադայում գրանցել է երկու ոչ-ոքի։
7-րդ տուրում հայ շախմատիստները խաղաղ դաշն են կնքել առաջատար Չինաստանի հետ, իսկ 8-րդ տուրում ոչ-ոքի են գրանցել Ադրբեջանի թիմի հետ։
Նախորդ 6 մրցամարտերում Հայաստանի թիմը հաղթել էր Ճապոնիային (4-0), Անգլիային (3,5-0,5), Սլովակիային (3-1), Նիդերլանդների առաջին թիմին (3-1), Հունգարիային (2,5-0,5) ու պարտվել Թուրքիայի հավաքականին։
Վերջին՝ 9-րդ տուրից առաջ հայ շախմատիստները 12 միավորով երրորդ տեղում են։ Առաջատար Չինաստանն ունի 15 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող Թուրքիան՝ 13։
Օգոստոսի 18-ին Հայաստանի հավաքականի վերջին մրցակիցը կլինի Ղազախստանի թիմը:
Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են Ռոբերտ Փիլիպոսյանը, Էրիկ Գասպարյանը, Բենիկ Ագասարովը և Նվարդ Հայրապետյանը:


