Ձողացատկի աշխարհի ռեկորդակիր Արման Դյուպլանտիսը հրաժարվել է բնակվել Փարիզի օլիմպիական ավանում, հաղորդում է Expressen-ը։
«Օլիմպիական ավանից դուրս Դյուպլանտիսն այլ տարբերակ է գտել։ Դա նրան նախապատրաստվելու ավելի լավ հնարավորություն կտա»,- նշել է աթլետիկայի Շվեդիայի հավաքականի ավագ Կայսա Բերգկվիսթը։
Ավելի վաղ մականախաղի Գերմանիայի հավաքականի ներկայացուցիչ Քրիստոֆեր Ռյուրը դժգոհել էր օլիմպիական ավանի սնունդից։ Նա բողոքել էր մթերքների որակից։
24-ամյա Արման Դյուպլանտիսը Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն է, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի եռակի ոսկե մեդալակիր է։ Շվեդ աթլետին պատկանող ձողացատկի համաշխարհային ռեկորդը կազմում է 6,24 մետր։


