«Փյունիկը» հայտարարել է գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին հրաժեշտ տալու մասին:
46-ամյա մասնագետը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ և չի համատեղի աշխատանքը «Փյունիկում»:
Մելիքյանը երևանյան թիմը գլխավորել էր 2021 թվականի հունվարին: Այս ընթացքում նա «Փյունիկի» հետ 2 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, իսկ 2023/24 մրցաշրջանում հայկական թիմին դուրս է բերել Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ:


