«Թիմը լիովին պատրաստ է պատասխան հանդիպմանը»,- «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղից առաջ՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի ազգային հավաքականի և Հայաստանի չեմպիոն «Նոայի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը:
«Ամեն ինչ անելու ենք՝ լավ արդյունք գրանցելու համար։ Առաջին հերթին թիմային խաղը պետք է շատ բարձր մակարդակի վրա լինի, սխալները քիչ լինեն, կենտրոնացվածությունը 90 րոպեների ընթացքում բարձր պահենք։ Բոլորը միասին կօգնի մեզ անցնել հաջորդ փուլ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական ասուլիսը՝ այստեղ:
Հիշեցնենք, որ Աբովյանում կայացած առաջին խաղում «Նոան» պարտվել է 1-2 հաշվով: Պատասխան խաղը կկայանա հուլիսի 30-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:00-ին:
Կարդացեք նաև՝


