Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն աշխարհի ակումբային առաջնությունից հետո ուսի վիրահատության կենթարկվի, հայտնում է Marca-ն։
«Ամեն ինչ կարգին է. շատ ցավեր չունեմ։ Հոգնել եմ պաշտպանիչ շապիկներով խաղալուց։ Շատ քաշ եմ կորցնում առատ քրտնարտադրությունից։ Արդեն որոշված է, որ մրցաշարի ավարտից հետո կվիրահատվեմ։ Որոշ ժամանակ սպասել եմ, բայց համբերությանս բաժակը լցվում է։
Ֆիզիոթերապևտներն ու մյուս մասնագետները հիանալի են աշխատել, բայց ուզում եմ ազատվել այս խնդրից»,- ասել է անգլիացի ֆուտբոլիստը։
Onda Cero-ի լրագրող Ալբերտո Պերեյրայի տեղեկություններով` 21-ամյա Բելինգհեմը վիրահատությունից հետո խաղադաշտից կբացակայի 3-4 ամիս։
Կարդացեք նաև՝
- Ալոնսո. «Նա ինձ հիշեցնում է Ջերարդին»
- Լոսանո. «Պետք է ոչնչացնեինք «Ռեալին», բայց չգիտեինք` ինչպես»
- ԱԱԱ. «Ռեալը» 10 հոգով երեք գոլ խփեց ու Ալոնսոյի գլխավորությամբ առաջին հաղթանակը տարավ
- 100 տարեկանում մահացել է «Ռեալի» պատմության մեջ առաջին ակումբային անդամը
- Կուրտուա. «Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»»
- Marca. Վինիսիուսը համաձայնել է նոր պայմանագիր կնքել «Ռեալի» հետ
- Կուրտուայի 10 սեյվերը «Պաչուկայի» դեմ խաղում


