Աշխարհի 19-րդ ռակետ, Գերմանիան ներկայացնող թենիսիստ Ալեքսանդր Զվերևը նվաճեց Համբուրգում ընթացող ATP-500 շարքի մրցաշարի եզրափակիչի ուղեգիր:
Կիսաեզրափակիչում 26-ամյա Զվերևը 6-2, 6-4 հաշվով հաղթեց ֆրանսիացի Արթուր Ֆիլսին (71-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 1 ժամ 30 րոպե:
Եզրափակիչում Զվերևն ուժերը կչափի սերբ թենիսիստ Լասլո Լյորեի (57) հետ, որն ավելի վաղ պայքարից դուրս էր թողել չինացի Ժիժեն Ժանին (79-րդ ռակետ):
Հիշեցնենք, որ Համբուրգի մրցաշարի եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 30-ին: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1 831 515 եվրո է:


