Logo

Պատանեկան ԵԱ. Համեստ Աֆրիկյանը չեմպիոն է հռչակվել Թուրքիայում (ֆոտո)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
17:42 / 20.08.2022• Բռնցքամարտ
null

Էրզրում քաղաքում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Համեստ Աֆրիկյանը (42 կգ) հռչակվել է չեմպիոն, հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Հայ մարզուհին մրցել է Անգլիան ներկայացնող Սերենա Մալիի հետ: 1-ին ռաունդում Համեստը հաղթել է 4-1 հաշվով, 2-րդ ռաունդում մրցավարներն առավելություն են տվել մրցակցին, իսկ 3-րդ՝ վճռորոշ ռաունդում մրցավարների որոշմամբ հաղթանակը շնորհվել է Հայաստանի ներկայացուցիչին:

Համեստ Աֆրիկյանին պարգևատրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Ավելի վաղ եզրափակիչի ուղեգիր էր նվաճել նաև Սամվել Սիրամարգյանը (66 կգ)։

Հայաստանի ներկայացուցիչներից կիսաեզրափակիչ են դուրս եկել Վահրամ Դովլաթբեկյանը (40 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Ալեն Ստեփանյանը (57 կգ) և Հայկ Ղահրամանյանը (75 կգ)։

Եվրոպայի պատանեկան առաջնությանը Հայաստանը ներկայացնում են 15 տղա և 5 աղջիկ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ