Էրզրում քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը տպավորիչ հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցիչ Սամա Մուստաֆաևայի նկատմամբ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Հայ մարզուհին 2 անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին և հաղթել 5:0 հաշվով:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ օգոստոսի 14-ին ռինգ են դուրս գալու նաև 38 կգ քաշային Լիանա Ժամհարյանը, 40 կգ քաշային Անի Մխիթարյանը, 44 կգ քաշային Անահիտ Հարությունյանը, 54 կգ քաշային Էլեն Պապյանը և 40 կգ քաշային Վահրամ Դովլաթբեկյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին պայքարի էր դուրս եկել Հայաստանի 3 ներկայացուցիչ, որոնք հաղթանակ էին տարել:
Եվրոպական ստուգատեսին Հայաստանը ներկայացնում են 15 տղա և 5 աղջիկ:
Տղաների հավաքականի կազմը
Վահրամ Դովլաթբեկյան (40 կգ), Էրիկ Ապերյան (42 կգ), Սարգիս Թառլոյան (44 կգ), Հայկ Հովսեփյան (46 կգ), Արսեն Դարբինյան (48 կգ), Տիգրան Հովսեփյան (50 կգ), Մարտին Սահակյան (52 կգ), Ալեքս Պետրոսյան (54 կգ), Ալեն Ստեփանյան (57 կգ), Արտյոմ Ստեփանյան (60 կգ), Գագիկ Խաչատուրյան (63 կգ), Սամվել Սիրամարգյան (66 կգ), Հրաչ Խաչատրյան (70 կգ), Հայկ Ղահրամանյան (75 կգ), Րաֆֆի Խաչատրյան (80 կգ):
Աղջիկների հավաքականի կազմը
Լիաննա Ժամհարյան (38 կգ), Անի Մխիթարյան (40 կգ), Համեստ Աֆրիկյան (42 կգ), Անահիտ Հարությունյան (44 կգ), Էլեն Պապյան (54 կգ):


