Գերմանիայում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանն առաջին մեդալն է նվաճել։
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը նժույգ թափեր վարժության եզրափակիչում վաստակել է 14,933 միավոր, նվաճել ոսկե մեդալ ու դարձել հաղթող։
Այդ մրցաձևում Մամիկոն Խաչատրյանն էլ 11,933 միավորով զբաղեցրել է 8-րդ տեղը։
17-ամյա Մանուկյանն այս տարի դարձել է նաև Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի բացարձակ գավաթակիր։


