Logo

Հանրահայտ երգչուհիները ելույթ կունան Փարիզ-2024-ի բացման արարողությանը

15:15 / 25.07.2024Այլ մարզաձևեր
null

Սելին Դիոնը և Լեդի Գագան ելույթ կունենան հուլիսի 26-ին Փարիզում մեկնարկելիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Independent-ի հաղորդում է, որ երգչուհիները զույգով կկատարեն լեգենդար Էդիթ Պիաֆի «La Vie en rose» երգը։

Կանադացի երգչուհի Սելին Դիոնը 2022 թվականից հետո բեմ դուրս կգա առաջին անգամ: Այդ ժամանակ նա չեղարկել էր համաշխարհային շրջագայությունը առողջական լուրջ խնդրի պատճառով: 

Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին քառամյակի գլխավոր մարզական իրադարձության բացման հանդիսավոր արարողությունը չի անցկացվի ստադիոնում։ Փարիզ-2024-ի բացումը կկայանա Սենա գետի երկայնքով։ Պատվիրակությունները շքերթին կմասնակցեն նավակներով։ Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը կլինի բռնցքամարտի 2021թ. աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը։

Հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Փարիզ-2024-ում Հայաստանը կունենա 15 մասնակից՝ 7 մարզաձևում (երեքը՝ սպիտակ քարտով): Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում Ֆրանսիայի մայրաքաղաքում հանդես կգան հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ), ըմբիշներ Սլավիկ Գալստյանը (հունահռոմեական ոճ, 67 կգ), Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ոճ, 77 կգ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճ, 97 կգ), Արսեն Հարությունյանը (ազատ ոճ, 57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+102 կգ), բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ), լողորդներ Արթուր Բարսեղյանը (ազատ ոճ, 100մ), Վարսենիկ Մանուչարյանը (բաթերֆլայ, 100մ) և աթլետ Երվանդ Մկրտչյանը (800մ վազք)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ