Հանրահայտ շեֆ խոհարար Գորդոն Ռեմզին պայմանագիր է կնքել Ֆորմուլա 1-ի հետ, հայտնում է Autosport-ը։
Շոտլանդացի խոհարարը կդառնա ավտոսպորտի սննդի գլխավոր մատակարարը։ Ռեմզիի թիմը սնունդ կտրամադրի փիթ-բոքսերին և հյուրերի համար նախատեսված սրահներին։
Այնուամենայնիվ, ոչ բոլորին կհաջողվի փորձել 58-ամյա Ռեմզիի պատրաստած ճաշատեսակները։ Կողմերը պայմանագիրը կնքել են միայն Մայամիի, Մոնակոյի, Մոնրեալի, Սիլվերսթոունի, Մոնցայի, Օսթինի, Մեխիկոյի, Լաս Վեգասի, Լուսայիլի և Յաս Մարինայի Գրան պրիների համար։
Գորդոն Ռեմզին աշխարհի միակ խոհարարն է, որն ունի Միշլենի 7 աստղ։ Առհասարակ, նրան պատկանող ռեստորանային ցանցն ստացել է 16 աստղ։


