Ամերիկացի շախմատիստ Հանս Նիմանը կարծում է, որ հսկայական ներդրում ունի շախմատի ճանաչման գործում, հաղորդում է Sport Express-ը:
«Ես աշխարհի ամենահայտնի շախմատիստն եմ, այս մարզաձևն ավելի ճանաչելի եմ դարձնում հանրության շրջանում: Միլիոնավոր մարդիկ իմ շնորհիվ են իմացել շախմատի մասին:
Նայե՛ք իմ վարկանիշին, տեսեք՝ ինչ արդյունքների եմ հասել վերջին տարիներին: Տեսեք, թե ինչ մրցակիցների եմ հաղթել:
Հասկանում եմ, որ ինձ նախանձողներ կան, նրանք կասկածում են իմ ազնվությանը: Բայց ես պատրաստ եմ խաղալ նրանցից յուրաքանչյուրի հետ, ինքս վճարել նրանց ծախսերը և մրցել ցանկացած վերահսկողության պայմաններում»,- ասել է ամերիկացին: