Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է մրցաշրջանում նվաճած 3 տիտղոսների մասին:
«Մենք միշտ դրական ենք մտածում: Եթե նայենք մինչմրցաշրջանային հատվածին, ապա ֆուտբոլիստներին բոլորովին այլ փիլիսոփայություն ենք առաջարկել, իսկ թիմը հրաշալի հարմարվեց մարտավարությանը:
«Բարսելոնայում» հարկավոր է տիտղոսներ նվաճել, իսկ 3 տիտղոսը շատ լավ արդյունք է:
Հեշտ չէր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչից հետո, բայց ակումբը և ֆուտբոլիստները գոհ են ինձանից: Այնպես որ, ուրախանալու առիթ ունեմ, բայց մենք կարող ենք ավելին»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» արտագնա խաղում տարած հաղթանակից հետո վաղաժամ նվաճել էր Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը: «Բարսելոնան» Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ անհասանելի է դարձել մոտակա հետապնդող «Ռեալի» համար: Կատալոնական ակումբը երկրի չեմպիոն է հռչակվել պատմության մեջ 28-րդ անգամ: 28 անգամ էլ «Բարսան» եղել է փոխչեմպիոն:
Կարդացեք նաև՝