Գերմանացի մասնագետ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմերը եզրափակիչ խաղերում միայն հաղթում են, հաղորդում է Tribuna.com-ը: Նա իր մարզչական կարիերայում մինչև այժմ ունեցել է 7 եզրափակիչ, բոլորում հաղթել է:
Նրա գլխավորությամբ «Բարսելոնան» հաղթել է Իսպանիայի Սուպերգավաթի և Արքայակաան գավաթի եզրափակիչներում: Նախկինում Մյունխենի «Բավարիան» գերմանացու գլխավորությամբ հաղթել է Գերմանիայի գավաթի, Սուպերգավաթի, Չեմպիոնների լիգայի, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի և Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչներում:
Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի եզրափակիչում «Բարսելոնան» 3-2 հաշվով հաղթանակ է կորզել Մադրիդի «Ռեալից»` հաղթական գոլը խփելով լրացուցիչ ժամանակում:


