Գերմանացի հանրահատ մարզիչ Հանսի Ֆլիկը նշանակվել է կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
59-ամյա մասնագետը կապտանռնագույնների հետ պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:
««Բարսելոնան» ընտրել է մարդու, որը հայտնի է բարձր պրեսինգով, ինտենսիվ և հարձակողական ոճով: Այդ խաղաոճը լուրջ հաջողությունների է հասել միջազգային ասպարեզում: Նա նվաճել է գրեթե ամեն ինչ»,- ասված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Հանսի Ֆլիկը Գերմանիայի հավաքականի մարզչի պաշտոնը թողել էր 2023-ին, մինչև այդ նա աշխատում էր Մյունխենի «Բավարիայում»:



