Անհայտ անձինք փորձել են թալանել Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալի առանձնատունը, հայտնում է El Confidencial-ը։
Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան։ Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են կցամասերով զինված երկու տղամարդ փորձում ներթափանցել ֆուտբոլիստի առանձնատուն։
Կարվախալն ու իր ընտանիքն այդ պահին տանն են եղել։ Չարագործները չեն կարողացել ավարտին հասցնել հանցանքը, քանի որ աշխատել է ազդանշանային համակարգը։ Կարվախալն անմիջապես զանգել է ոստիկանություն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ կատալոնական «Բարսելոնայի» գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին ծեծել ու կողոպտել էին իր տանը։


