Փետրվարի 17-ին, ժամը 20: 00-ին (չորեքշաբթի), տեղի կունենա առցանց հանդիպում հայտնի բանաստեղծուհի, դերասանուհի, երգչուհի Վերա Պոլոզկովայի հետ: Վերան կընթերցի բանաստեղծություններ իր նոր ՝ «Работа горя» ժողովածուից, որը վերջերս է լույս տեսել: Ընթերցումներից զատ, հյուրերը կկարողանան իրենց հարցերն ուղարկել Վերային՝ գրելով այն հանդիպման չաթում:
Մասնակցության համար անհրաժեշտ է ձեռք բերել էլեկտրոնային տոմս: Տոմսերի վաճառքից հավաքված ողջ գումարը կփոխանցվի Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների ընտանիքին:
«Ноги в тепле» հարթակում ասվում է…
«Ընտանիքի մայրը հերոսուհի է, մենք նրան միայն այդպես ենք անվանում: Գեղեցկուհի Կարինեն ունի վեց երեխա, իսկ յոթերորդն արդեն ճանապարհին է: Ընտանիքը ապաստան է գտել Տավուշում՝ Լուսաձոր գեղատեսիլ գյուղում: Կարինեն իդեալական աշխարհ է ստեղծել, որտեղ սիրուն երեխաները իրենց տնային հանձնարարություններն են կատարում, բոլորը գերազանց են սովորում ու սիրով օգնում են իրար: Նախկինում ընտանիքը մեծ ֆերմա ուներ՝ կովեր, խոզեր, հավեր, ինչպես նաև մեծ այգիներ ու մի քանի հեկտար ձմերուկի դաշտ: Այդ ամենը կորցնելուց հետո նրանք չթևաթափվեցին ու որոշեցին նորից արարել ու ստեղծել՝ օրինակ ծառայելով երեխաներին…»:
Ընտանիքին հողատարածք է տրամադրվելու՝ տուն և ֆերմա կառուցելու համար: Կազմակերպիչների նպատակն է յուրահատուկ ցեղատեսակի հորթեր գնել ընտանիքի համար…

