Շվեդական «Հաքենի» հարձակվող Ամոր Լայունին բացառիկ ցուցանիշ է գրանցել «Կլուժի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում:
«Հաքենը» 7-2 հաշվով հաղթել է մրցակցին, իսկ շվեդ ֆուտբոլիստը 49 րոպեի ընթացքում կատարել է 5 գոլային փոխանցում:
Հատկանշական է, որ Լայունին խաղադաշտում գտնվող ֆուտբոլիստների շարքում գնդակին ամենաքիչ հպված խաղացողն է եղել (39):
Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները, սկսած Լիգայի փուլից, ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


