Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Լիգա 1-ի 9-րդ տուրում հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթեց «Բրեստին»: Դուբլ գրանցեց մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հաքիմին, մեկ գոլ էլ խփեց ֆրանսիացի վինգեր Դեզիրե Դուեն:
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 20 միավորով բարձրացավ առաջին տեղ, «Բրեստը» 9 միավորով 12-րդն է:
Ֆրանսիայի Լիգա 1, 9-րդ տուր
«Բրեստ» - ՊՍԺ` 0-3
Աշրաֆ Հաքիմի, 29, 39, Դեզիրե Դուե, 90+6
Չիրացված 11-մետրանոց` Ռոմեին Դել Կաստիլյո, 59 («Բրեստ»)
Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


