Logo

Հաքիմիին մեղադրանք է առաջադրվել

14:56 / 03.03.2023ՍՊՈՐՏ
Աշրաֆ Հաքիմի

Փարիզի ՊՍԺ-ի մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հաքիմիին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել, հայտնում է AFP-ն:

24-ամյա ֆուտբոլիստը մեղադրվում է իր հասակակից մի կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ:

Մարոկկոյի հավաքականի աստղը մարտի 2-ին հարցաքննվել է։ Դրանից հետո դատավորը նրան մեղադրանք է առաջադրել և ենթարկել դատական ​​հսկողության։

Հիշեցնենք, որ Հաքիմին 2021 թվականի հուլիսից է խաղում Ֆրանսիայի չեմպիոնի կազմում: Ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 31 հանդիպման, դարձել չորս գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ