Լոս Անջելեսում BTS-ի «Permission to Dance on Stage»-ից առաջ հարավկորեական Amorepacific կոնգլոմերատը ներկայացրել է իր լավագույն արտադրանքը՝ Laneige ապրանքանիշի շուրթերի գիշերային դիմակը՝ Lip Sleeping Mask-ը՝ մանուշակագույն գույնով: Սահմանափակ քանակով թողարկված արտադրանքի բուրմունքը նման է մարմելադային արջուկների բույրին, իսկ փաթեթավորման վրա պատկերված կլինեն BTS-ի անդամները և խմբի տարբերանշանը:
Amorepacific-ը հարավկորեական կոսմետիկայի կոնգլոմերատ է, որն ունի ավելի քան 30 ապրանքանիշ, ներառյալ՝ Laneige-ը և Innisfree-ը: Laneige-ի Night Lip Mask-ը միջազգային բեսթսելեր է, որը նախատեսված է քնի ժամանակ շուրթերը խոնավացնելու և շերտազատելու համար:
Laneige Lip Sleeping Mask Purple Edition-ը կթողարկվի նոյեմբերի 27-ին և կարժենա 24 դոլար: