Ա Սերիայի 24-րդ տուրում «Լացիոն» 5:1 հաշվով ջախջախել է «Մոնցային»:
Առաջին կեսում հաշիվը բացել է Ադամ Մարուշիչը, իսկ երկրորդում դուբլ է ձևակերպել փոխարինման մտած Պեդրոն, մեկական գոլով էլ աչքի են ընկել Տատի Կաստելյանոսը և Ֆիսայո Դելե-Բաշիրուն: Կաստելյանոսն ասիստ է գրանցել նաև առաջին երկու գոլերում:
Հյուրերի հեղինակության գոլը 11-մետրանոցից խփել է Ստեֆանո Սենսին:
Մարկո Բարոնիի թիմը միավորների քանակը հասցրել է 45-ի և կրկին բարձրացել չորրորդ տեղ: «Մոնցան» 13 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Ա Սերիա, 24-րդ տուր
«Լացիո» – «Մոնցա»՝ 5:1 (տեսանյութ)
Մարուշիչ, 31, Պեդրո, 57, 77, Կաստելյանոս, 63, Դելե-Բաշիրու, 88 – Սենսի, 86 (11-մետրանոց)
Ա Սերիայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):


