Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է արել ազգային հավաքականի ֆուտբոլիստ Դիոգու Ժոտայի ողբերգական մահվան կապակցությամբ:
«Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան և ամբողջ պորտուգալական ֆուտբոլը ցավում է Դիոգու Ժոտայի ու նրա եղբոր՝ Անդրե Սիլվայի մահվան լուրը լսելուց հետո:
Դիոգուն շատ ավելին էր, քան պարզապես ֆանտաստիկ ֆուտբոլիստ: Նա գրեթե 50 խաղ է անցկացրել ազգային հավաքականում: Ժոտան ֆենոմենալ անձնավորություն էր, հարգված թիմակիցների ու մրցակիցների կողմից, ուներ վարակիչ ուրախություն:
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցում է Դիոգուի ու Անդրեի ընկերներին, հարազատներին, ինչպես նաև «Լիվերպուլին» և «Պանաֆիելին»՝ ակումբներին, որտեղ նրանք հանդես էին գալիս:
Մենք արդեն խնդրել ենք ՈՒԵՖԱ-ին կանանց Եվրոպայի առաջնության խաղերը սկսել 1 րոպե լռությամբ: Եղբայրների մահը մեծ կորուստ է պորտուգալական ֆուտբոլի համար, ու մենք ամեն ինչ կանենք, որ հարգենք նրանց հիշատակն ինչպես հարկն է»,- նշված է հայտարարության մեջ:
A Federação Portuguesa de Futebol e todo o Futebol português estão completamente devastados com a morte de Diogo Jota e do seu irmão André Silva, esta madrugada, em Espanha.
— Portugal (@selecaoportugal) July 3, 2025
Muito mais do que o fantástico jogador, com quase 50 internacionalizações pela Seleção Nacional A, Diogo… pic.twitter.com/EN901fH6FG
Կարդացեք նաև՝


