Logo

Հարի Մագուայրը կմնա «Մանչեսթեր Յունայթեդում»

20:35 / 03.01.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի հավաքականի պաշտպան Հարի Մագուայրն առնվազն ևս մեկ մրցաշրջան կմնա «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ակումբը որոշել է օգտվել պայմանագրի ժամկետը մեկ տարով երկարաձգելու հնարավորո: Այս մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը։

«Մենք կակտիվացնենք այս տարբերակը։ Մեզ իսկապես պետք է Հարին։ Նա պետք է կատարելագործվի որպես առաջատար: Ֆուտբոլիստի կարիերայում կան պահեր, որոնք տարբերվում են, և ես կարծում եմ, որ Մագուայրը շատ լավ է հաղթահարել իր դժվարությունները»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է The Independent-ը:

Մագուայրը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Լեսթերից» 2019 թվականին 80 միլիոն ֆունտով։ Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 16 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա