- Նա չգիտեր, որ այդ նույն պահին ողջ երկրում գաղտնի հանդիպող մարդիկ բարձրացնում էին իրենց բաժակներն ու շշուկով ասում՝ «Հարի Փոթերի՝ այն տղայի կենացը, որն ապրեց»:
- Խելացի մտքի համար մահը մի մեծ արկած է:
- Մեր ընտրությունները մեր կարողություններից ավելի լավ են ցույց տալիս, թե ով ենք մենք իրականում:
- Նրանք, ովքեր սիրում են մեզ, իրականում երբեք չեն հեռանում:
- Հոգվարթսում միշտ օգնության ձեռք կմեկնվի նրանց, ովքեր արժանի են դրան:
- Մեծ խիզախություն է պետք թշնամիներին դեմ գնալու համար: Բայց ավելի մեծ խիզախություն է պետք ընկերներին դեմ կանգնելու համար:
- Ցավը որոշ ժամանակ անտեսելը կարող է ավելի մեծ ցավ պատճառել, երբ վերջապես որոշես զգալ այն:
- Աշխարհը չի բաժանվում լավ մարդկանց ու Մահակերների միջև: Մենք բոլորս և՛ լույս, և՛ մթություն ունենք մեր ներսում: Կարևորն այն է, թե որ կողմը կընտրենք: Դա ցույց կտա, թե ով ենք մենք իրականում:
- Այն, ինչ պետք է լինի, կլինի և մենք կհանդիպենք դրան այն ժամանակ, երբ պետք է:
- Եթե ուզում ես իմանալ, թե ինչպիսին է մարդն իրականում, ապա ուշադրություն դարձրու, թե ինչպես է շփվում իր ենթակաների, և ոչ թե հավասարների հետ:
- Անտարբերությունն ու առհամարհանքն ավելի մեծ վնաս կարող են պատճառել, քան բացահայտ ատելությունը:
- Սովորույթների ու լեզվի տարբերությունը ոչինչ է, եթե մեր նպատակները նույնն են, իսկ սրտերը՝ բաց:
- Մութ ժամանակներ են սպասվում բոլորիս ու կգա մի պահ, երբ ստիպված կլինենք ընտրել հեշտի ու ճշտի միջև:
- Դու երբեմն մի փոքր վախեցնող ես, գիտես, չէ՞: Հիանալի ես, բայց վախեցնող:
- Դոբին ազատ է:
- Կարևոր է կռվել ու շարունակել պայքարել: Միայն այդ դեպքում կկարողանաս չարիքը քեզանից հեռու պահել, սակայն դա էլ հավերժ չէ:
- Ճշմարտությունը գեղեցիկ ու միևնույն ժամանակ սարսափելի բան է, և այդ պատճառով դրան զգուշորեն պիտի վերաբերվենք:
- Բառերը, իմ անհամեստ կարծիքով, մեր կախարդանքի անսպառ աղբյուրն են՝ ընդունակ և՛ վնասելու, և՛ բուժելու:
- Ես այն եմ, ինչ կամ և ես չեմ ամաչում ինքս ինձանից:
- Երջանկություն կարող ես գտնել ամեն ինչում և նույնիսկ ամենամութ ժամանակներում, եթե միայն հիշես վառել լույսը:
- Այն, ինչ կորցնում ենք, վերջում միշտ մեզ մոտ է վերադառնում… երբեմն այնպիսի ձևով, որը չենք ակնկալում:
- Մի՛ թողեք, որ մագլները վայր գցեն ձեզ:
- -Նույնիսկ այսքան ժամանակ անց…
– Ընդմիշտ…
Կարդացեք նաև՝
«Ապրած և չապրած տարիներն» ասում է…
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդն ասում է…

