HBO Max-ը թողարկել է «Հարի Փոթերի» հատուկ հոլովակը, որն ամենասպասվածներից էր և ուրախացրել է շատ երկրպագուների:
Սակայն նրանք, ովքեր շատ ուշադիր են եղել, նկատել են, որ Warner Bros.-ը լուրջ սխալ է թույլ տվել: Հատուկ դրվագի հատվածներից մեկում Էմմա Ուոթսոնի փոխարեն ցուցադրվել է Էմմա Ռոբերթսի մանկության լուսանկարը:
«Սա Էմմա Ռոբերսն է, ոչ թե Էմմա Ուոթսոնը», «Ամոթ է: Չեմ կարողանում հասկանալ՝ սա միտումնավոր էր, թե՞ ոչ», «Դա սարսափելի սխալ էր Warner Bros-ի կողմից»,- գրել են վրդովված երկրպագուները:
GUYS HELP ME THATS LITERALLY EMMA ROBERTS NOT EMMA WATSON ☠️☠️☠️☠️☠️☠️☠️☠️☠️ #ReturnToHogwarts #HarryPotter20thAnniversary pic.twitter.com/bLbXcCUpnh
— (@vee_delmonico99) January 1, 2022