Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը հնարավոր է վերականգնվի մինչև «Լայպցիգի» դեմ Բունդեսլիգայի 15-րդ տուրի հանդիպումը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
31-ամյա ֆուտբոլիստն արդեն մասամբ մարզում է անցկացրել ընդհանուր խմբի հետ:
Հիշեցնենք, որ Քեյնը մկանային վնասվածք էր ստացել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ (1-1) Բունդեսլիգայի 12-րդ տուրի խաղում:


