Logo

Հարի Քեյնի ռեկորդները

20:53 / 16.03.2024Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը դարձավ պատմության առաջին ֆուտբոլիստը, որը Բունդեսլիգայում նորամուտի մրցաշրջանում խփել է 31 գոլ, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը:

Մինչև այս ռեկորդը պատկանում էր «Համբուրգի» լեգենդար հարձակվող Ուվե Զելերին, որը Բունդեսլիգայում նորամուտի մրցաշրջանում (1963/1964) դարձել էր 30 գոլի հեղինակ:

Անգլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Քեյնը նաև գերազանցեց ազգային առաջնությունների մեկ մրցաշրջանում գոլերի քանակով սեփական ռեկորդը: Նախկինում 30-ամյա ֆուտբոլիստը Լոնդոնի «Տոտենհեմի» կազմում երկու տարբեր մրցաշրջաններում 30-ական գոլ էր խփել Պրեմիեր լիգայում:

Ընդհանուր առմամբ՝ ընթացիկ մրցաշրջանում Քեյնը Գերմանիայի չեմպիոնի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 հանդիպման, դարձել 36 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ