Logo

Հարի Քեյնը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

14:16 / 21.06.2023Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնն այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հաղորդում է Daily Mail-ը:

«Տոտենհեմը» 29-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց պահանջում է շուրջ 117 միլիոն եվրո, սակայն մանկունյական ակումբը պատրաստ չէ այդքան վճարել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քեյնի ծառայություններով հետաքրքրված են Մյունխենի «Բավարիան»  և Փարիզի ՊՍԺ-ն:

Ավարտված մրցաշրջանում Անգլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն «Տոտենհեմի» կազմում մասնակցել է 48 խաղի, խփել 30 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 90 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ