
տուր
01 Հունվար 1970 - 19:04
- - 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Տոտենհեմը» Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում սեփական հարկի տակ 2-0 հաշվով առավելության է հասել «Արսենալի» նկատմամբ:
Opta Sport-ի հաղորդմամբ՝ հարձակվող Հարի Քեյնը, խփելով մրցավեճում իր թիմի երկրորդ գոլը, դարձել է հյուսիսլոնդոնյան դերբիի լավագույն ռմբարկուն՝ բոլոր մրցաշարերի կտրվածքով: Նրա հաշվին այս պահին գրանցված է «Արսենալի» դարպասը խփած 11 գնդակ:
Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրել է 24-ի և գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: «Զինագործները» 13 միավորով գտնվում են 15-րդ տեղում:
Մոուրինյո. «Ես շատ երիտասարդ եմ, դեռ 10-15 տարի կաշխատեմ»

