Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզչի օգնական Քրիստիան Ստելինին հայտնել է, որ թիմի անգլիացի հարձակվող Հարի Քեյնի մասնակցությունն Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Փրեսթոն Նորթ Էնդի» դեմ խաղին հարցականի տակ է:
«Մենք պետք է գնահատենք Հարիի վիճակը: Այս շաբաթ նա մարզվել է միայն ուրբաթ: Նա լավագույն մարզավիճակում չէ, բայց ցանկանում է լինել մեզ հետ, ներգրավված լինել խաղին:
Քեյնը ցանկանում է մասնակցել յուրաքանչյուր խաղի: Մենք ուրախ ենք, որ նա վերադարձել է, սակայն վերջին երեք օրերը նրա համար այնքան էլ լավը չէին, քանի որ նա շատ լարված էր»,- Ստելինիի խոսքը մեջբերում է «Տոտենհեմի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի՝ «Ֆուլհեմի» (1-0) դեմ խաղում Քեյնը դարձավ հաղթական գոլի հեղինակ:


