Logo

Հարի Քեյնը մտածում է Իտալիայում կարիերան շարունակելու շուրջ

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 21.04.2020ՍՊՈՐՏ
harry kane tottenham 2019 20 19qofax6c1vtl1vm7o7p87ya80 - Հարի Քեյնը մտածում է Իտալիայում կարիերան շարունակելու շուրջ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:26

-

-

«Տոտենհեմի» աստղային հարձակվող Հարի Քեյնը դիտարկում է կարիերան Իտալիայի առաջնությունում շարունակելու տարբերակը, տեղեկացնում է  Calciomercato-ն։

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը, իսկ «Յուվենտուս» տեղափոխությունը, ըստ աղբյուրի, ամենաշատն է դուր գալիս խաղացողին։

Թուրինյան ակումբը նույնպես հետաքրքրված է Քեյնի ծառայություններով, սակայն կորոնավիրուսի ճգնաժամի պատճառով հնարավոր է չկարողանա համաձայնության հասնել «Տտոենհեմի» հետ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի շուրջ։ «Խցանները» ակնկալում են առնվազն 100 մլն. ֆունտ ստանալ նրա վաճառքից։ Այդ պատճառով «Յուվեն» աչքի տակ է պահում նաև այլ հարձակվողների, ինչպես օրինակ, Մաուրո Իկարդիին, որը մրցաշրջանի ավարտից հետո վերադառնալու է «Ինտեր»։ Սակայն միլանյան ակումբը ցանկանում է տրանսֆերի հանել արգենտինացուն։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ