Logo

Հարի Քեյնը ստացել է 2023-ի լավագույն ռմբարկուի մրցանակը

13:29 / 05.04.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերեացիան (IFFHS) Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնին է հանձնել 2023 թվականի լավագույն ռմբարկուի մրցանակը, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Մրցանակը շնորհելիս հաշվի է առնվում աշխարհի թոփ-100 լիգաների ֆուտբոլիստների ցուցանիշները:

Հիշեցնենք, որ 30-ամյա Քեյնը 2023-ի օրացուցային տարում խփել էր 35 գոլ (18 գոլ Բունդեսլիգայում, 17 գոլ ԱՊԼ-ում):

Երկրորդ տեղում ֆրանսիական ՊՍԺ-ի ռմբարկու Կիլիան Մբապեն է, որը Լիգա 1-ում դարձել էր 30 գոլի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ