Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն չի ցանկացել խոսել Մադրիդի «Ռեալը» գլխավորելու հնարավորության մասին, հաղորդում է BBC-ն:
«Հարմար ժամանակ չէ ապագան քննարկելու համար: Մրցաշրջանի շատ կարևոր հատված է: Ես չեմ ուզում խոսել շահարկումների և ասեկոսեների մասին: Ես հասկանում եմ, որ դա տեղի է ունենում, բայց ինձ համար ավելի կարևոր է, թե ինչ է կատարվում հենց հիմա»,- ասել է իսպանացի մասնագետը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արքայական գավաթի եզրափակիչից հետո Կառլո Անչելոտին մտադիր է հայտարարել «Ռեալից» հեռանալու մասին:
Հիշեցնենք, որ Ալոնսոն 2022 թվականի հոկտեմբերից է գլխավորում Գերմանիայի գործող չեմպիոն «Բայերը»:


